Ապակենտրոնացված հավելվածներ (dapps)
Էթերիումում գործող ծառայություններ
Ապ-հավելվածները հավելվածների նոր տեսակ են, որոնք օգտագործում են Էթերիումը եղած բիզնես մոդելները փոխակեպելու և նորերը ստեղծելու համար:

Մեկնարկենք
Ապ-հավելվածից օգտվելու համար, Ձեզ պետք է ունենալ դրամապանակ և որոշ քանակի Էթեր (ETH): Դրամապանակի միջոցով Դուք միանում եք հավելվածին: Իսկ Էթերը (ETH) Ձեզ պետք է որպես տրանզակցիաների համար վճար:
Beginner friendly 
A few dapps that are good for beginners. Explore more dapps below.

Uniswap
Հեշտությամբ փոխանակեք Ձեր տոկենները: Համայնքի նախընտրած ապ-հավելվածը, որը թույլ է տալիս Ձեզ տոկենների առևտրով զբաղվել ցանցում ներկա տարբեր անձանց հետ:

OpenSea
Բացահայտեք սահմանափակ քանակի պարագաներ և զբաղվեք դրանց առք ու վաճառքով:

Gods Unchained
Ռազմավարական խաղ քարտերի առևտրի մասին: Խաղալով վաստակեք քարտեր, որոնք կարող եք իրական կյանքում վաճառել:

Ethereum Name Service
Հեշտ հիշվող և կիրառվող անուններ Էթերիում հասցեների և ապակենտրոնացված կայքերի համար:
Բացահայտեք ապ-հավելվածները
Ապ-հավելվածներից շատերը փորձարարական բնույթ ունեն, որոնց միջոցով ստուգվում է ապակենտրոնացված ցանցերի հնարավորությունները: Բայց արդեն իսկ եղել են մի քանի հաջողված հավելվածներ այս տեխնոլոգիայի ֆինանսական, խաղային և կոլլեկցիոներային կատեգորիաներում:
Ընտրեք կատեգորիան
Ապակենտրոնացված խաղեր 
Սրանք հավելվածներ են, որոնք ստեղծում են վիրտուալ աշխարհներ, որտեղ խաղացողները մրցակցում են իրար հետ օգտագործելով պարագաներ, որոնց տոկենները իրական արժեք ունեն:
Միշտ կատարեք Ձեր սեփական ուսումնասիրությունը
Էթերիումը նոր տեխնոլոգիա է, և դրանով կառուցված հավելվածների մեծամասնությունները նույնպես նոր են: Մեծ քանակի գումարներ ներդնելուց առաջ հավոզվեք, որ տեղյակ եք առկա ռիսկերի մասին:Մրցակցություն
- Goto Axie Infinity website(opens in a new tab)Axie InfinityՃակատամարտեք Աքսի կոչվող արարածներով և զբաղվեք դրանց առևտրով: Եվ վաստակեք Ձեր խաղալու ժամանակ: Հասանելի է բջջային տարբերակով
- Goto Gods Unchained website(opens in a new tab)Gods UnchainedՌազմավարական խաղ քարտերի առևտրի մասին: Խաղալով վաստակեք քարտեր, որոնք կարող եք իրական կյանքում վաճառել:
- Goto Dark Forest website(opens in a new tab)Dark ForestՆվաճեք մոլորակներ անսահման մեծ, հատուկ ձևով գեներացվող, ծածկագրորեն մշակված տիեզերքում:
Կախարդանքը
ետևում ապակենտրոնացված խաղեր
Էթերիումի որ հատկությունն է թույլ տալիս այսպես զարգանալ ապակենտրոնացված խաղերի հավելվածներին:
Ներխաղային պարագաները կարող են որպես տոկեններ օգտագործվել
Անկախ նրանից, թե դա վիրտուալ հողատարածք է, թե առևտրային քարտ, Ձեր իրերը կարող են վաճառվել կոլեկցիոներների շուկաներում: Ձեր ներխաղային պարագաներն իրական աշխարհում արժեք ունեն:
Ձեր պահպանումներն ապահովված են
Ձեր ներխաղային պարագաները, որոշ դեպքերում, նաև խաղում գրանցած Ձեր առաջընթացը պատկանում են Ձեզ, այլ ոչ թե այդ խաղը ստեղծող ընկերությանը: Դուք ոչինչ չեք կորցնի, եթե այն ենթարկվի հաքերային հարձակման, կամ նույնիսկ լուծարվի:
Ապացուցելի արդարություն
Այն նույն ձևով, որ Էթերիումում վճարումները բոլորի համար հասանելի են հաստատման համար, խաղերը կարող են օգտագործել այդ հատկությունը ավելի արդարացի խաղի կազմակերպման համար: Տեսականորեն, ամեն ինչը հաստատման կարիք ունի՝ սկսած հասցրած կրիտիկական հարվածների քանակից մինչև հակառակորդի պատերազմական ռեսուրսները:

Ապ-հավելվածների ետևում կանգնած կախարդանքը
Ապ-հավելվածները կարող են առաջին հայացքից սովորական հավելվածից չտարբերվել: Սակայն դրանք ունեն որոշ յուրահատկություններ, որոնք ժառանգել են Էթերիումի ունեցած բոլոր առավելությունները: Ահա թե ինչով են ապ-հավելվածները հավելվածներից տարբերվում:
Ի՞նչն է Էթերիումը հիանալի դարձնում:Առանց սեփականատերերի
Էթերիումում տեղակայվելուց հետո, ապ-հավելվածի կոդը չի կարող փոխվել, և ցանկացած մարդ կարող է օգտվել ապ-հավելվածի հնարավորություններից: Նույնիսկ եթե դրա հետևում կանգնած թիմը լուծարվի, Դուք միևնույն է կկարողանաք օգտագործել այն: Էթերումում հայտնվելուց հետո այն անտեղ էլ մնում է:
Առանց ցենզուրայի
Ներկառուցված վճարային համակարգ
Միացիր և խաղա
Մեկ անանուն մուտքանուն
Ծածկագրությամբ ապահովված
Անդադար հասանելիություն
Ինչպես են աշխատում ապ-հավելվածները
Ապ-հավելվածների հիմնային կոդը՝ սմարթ կոնտրակները, գործարկվում են ապակենտրոնացված ցանցում այլ ոչ թե կենտրոնացված սերվերում: Դրանք օգտագործում են Էթերիումի բլոկչեյնը տվյալների պահպանության, իսկ սմարթ կոնտրակտները՝ հավելվածի գործարկման համար:
Սմարթ կոնտրակտը օրենքների համախումբ է, որը գործում է բլոկչեյնի վրա, որպեսզի բոլորը կարողանան տեսնել և գործարկել այն ըստ այդ օրենքների: Պատկերացրեք այն որպես առևտրային մեքենա. եթե դրան տաք բավարար միջոցներ, ապա կստանաք այն ապրանքը, որը որ նշել եք: Ինչպես առևտրային մեքենաները, այնպես էլ սմարթ կոնտրակտները, կարող են ունենալ դրամական միջոցներ: Դրանց շնորհիվ կոդը կարող է գործարկել համաձայնագրեր և տրանզակցիաներ:
Էթերիումի ցանցում ապ-հավելվածների տեղակայելուց հետո դրանք անհնար է փոփոխման ենթարկել: Ապ-հավելվածները ապակենտրոնացված են այն պատճառով, որ դրանք ղեկավարվում են ըստ սմարթ կոնտրակներում գրված կոդով, այլ ոչ թէ որևէ անհատի կամ ընկերության կողմից: